«Ալադինի պատմությունը կամ կախարդական լամպը» հեքիաթը մեկն է այն հրաշապատում հեքիաթներից, որ ընդգրկված է «Հազար ու մի գիշեր» ժողովածուում: Դերձակ Մուստաֆայի կամակոր որդի Ալադինը օրերով թափառում էր փողոցներում, ոչ մի արհեստի չէր տիրապետում, բայց հենց նրան էր վիճակված գտնել կախարդական լամպն ու դիմակայել..
«Ալի Բաբան և քառասուն ավազակները» արևելյան հեքիաթը երեխաների ամենասիրելի ստեղծագործություններից է, որ տարածված է առավելաբար եվրոպական երկրներում: Արաբական երկրներում թափառող սյուժեի հետքեր չեն պահպանվել: Սակայն 17-րդ դարի ֆրանսիացի արևելագետ Անտուան Գալանը պնդում էր, որ ինքն այն հայտաբերել և առաջին ..